Ընտրական օրենսգիրքն ասում է` ինչքան ուզում ես, նկարիր: Չէ՛, թվերի մասին չէ խոսքը: Այլ տեսախցիկներով տեղամասերում ողջ ընտրական գործընթացը նկարահանելու:
Եվ ուրեմն` արդե՛ն: Չէ՛, Ճամբարակի Վահան գյուղի մասով չէ: Այդ մասին քիչ հետո: Այլ ԲՀԿ խցիկների: Տեսա...
Այսպիսով, ԲՀԿ-ն արդեն իսկ Հայաստան է ներկրել տեսախցիկների մեծ խմբաքանակ: Եվ «արդեն» ունի երկու հազար տեսախցիկ, որոնցով նկարելու է ընտրությունները` բոլոր տեղամասերում:
Ասա էդքան «կամերա» ունեցող կուսակցությունից ո՜նց կարելի էր Ճամբարակում ամբողջ կազմով դուրս գալ, չես հասկանում:
Այսպիսով, ըստ մեր ունեցած տեղեկությունների, աղի բլիթը շատ ավերիչ գործողություններ է ծավալել նաև Ճամբարակի Վահան գյուղի կողմերում. գյուղապետ Վահան Բալյանը ոչ միայն ինքն է դուրս եկել ԲՀԿ-ից, այլև նրա բոլոր կողմնակիցները, ապա, վայրկյան իսկ չկորցնելով, բոլորով անդամագրվել են ՀՀԿ-ին:
Կարծում ենք` այս ամենի «մեղավորն» Աշոտյանն է. եթե նա ֆեյսբուքյան իր էջում այդ հարցը չտար, երազատեսություն չէր արձանագրվի:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ